16 սեպտեմբերի 2020 - 14:56 AMT
ՀՀ-ն Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահական զորավարժությանը

Բելառուսում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-ից 16-ը կանցկացնեն «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը։

Ստորաբաժանումները վարժանքների ընթացքում կմշակեն խաղաղապահ գործողության պատրաստության ու անցկացման ընթացքը։

Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հրամանատարաշտաբային զորավարժությանը կմասնակցեն ստորաբաժանումներ 6 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։

Վարժանքներն անցկացվում են ամեն տարի։ Դրանց մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետության զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության մոտ 1300 զինծառայող, մի քանի հարյուր միավոր ավիացիա, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա: