16 սեպտեմբերի 2020 - 14:59 AMT
Լիբանանում 2600 տարեկան գինու հնձան են գտել

Լիբանանում հնագետները հայտնաբերել են փյունիկցիներին պատկանող 2600 տարեկան գինու հնձան։ National Geographic-ը փոխանցում է, որ հայտնաբերվել է մեծ ավազան, որը տեղավորում է ավելի քան 4500 լիտր հեղուկ։

Փյունիկիան մեր թվարկությունից առաջ ստեղծված հնագույն պետություն է եղել Միջերկրական ծովի արևելյան ափին։

Հայտնաբերումը նոր լույս է սփռում գինեգործության պատմության վրա։ Գտնված լավ պահպանված մամլիչն օգտագործվել է մինչև մ․թ․ա․ 7-րդ դարը։ Սա Լիբանանի ներկայիս տարածքի հետ համընկնող փյունիկցիների հայրենիքում հայտնաբերված ամենահին մամլիչն է։

Թեև փյունիկցիները չեն ստեղծել գինի խմիչքը, նրանք մեծ ավանդ ունեն դրա տարածման, խմելու մշակույթի ձևավորման հարցում։