Սինգապուրի բնակիչները կկարողանան $280 ստանալ՝ կատարելով Apple Watch-ում կամ iPhone-ում LumiHealth ֆիթնես հավելվածի առաջադրանքները։ Դա համատեղ նախագիծ է առողջապահության ոլորտում, որը Apple-ն ու Սինգապուրի կառավարությունը կսկսեն 2020-ի հոկտեմբերին, գրում է INC-ը։
LumiHealth հավելվածը խաղի է նման՝ օգտատերերը ճամփորդում են գալակտիկաներով հետազոտող տիեզերագնացի հետ, որը նրանց առաջադրանքներ է տալիս՝ հաշվի առնելով սեռը, տարիքն ու քաշը։ Հավելվածի մշակմանը մասնակցել են բժիշկներ և առողջապահության ոլորտի փորձագետներ։
LumiHealth-ում կան մեկ շաբաթվա առաջադրանքներ, որոնք կարելի է անել զբոսնելով, լողալով, յոգայով և մեդիտացիայով զբաղվելով։ Բացի այդ, հավելվածը հիշեցնելու է սինգապուրցիներին, որ ժամանակն է այցելել բժշկի, պատվաստում անել։