16 սեպտեմբերի 2020 - 19:29 AMT
Առավոտյան ժամերին խանութում կրկին կսպասարկեն միայն թոշակառուներին

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարել է, որ ամեն օր՝ ժամը 10-12-ին, տնտեսվարողները կրկին կսպասարկեն միայն տարեցներին։

Կանոնը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված` հայտարարված արտակարգ դրության ժամանակ որոշվել էր 10։00-ից 12։00-ն խանութներում առևտրի հնարվարություն տալ թոշակառուներին՝ փորձելով այդկերպ նվազեցնել նրանց վարակման ռիսկը։ Սակայն ամիսներ անց՝ օգոստոսի սկզբին, կանոնը հանվել էր։