17 սեպտեմբերի 2020 - 12:43 AMT
Վարչապետ․ ՀՀ-ում ավելացել են Covid-19-ով վարակվածներն ու թեստավորվածները

Օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում օրական գրանցվել է կորոնավիրուսի վարակի մինչև 200 դեպք, իսկ սեպտեմբերի 16-ին և 17-ին այդ թիվն էապես ավելացել է՝ հասնելով 257-ի և 295-ի համապատասխանաբար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ավելացել է նաև թեստերի թիվը։

«Բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս ամենի վրա»,- ասել է վարչապետը։

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ևս հաստատել է, որ դեպքերի աճը կապված է նաև թեստավորման ծավալի ավելացմամբ։

«Թեստավորումների թիվը շատ է, այդ պատճառով էլ մեծացել է վարակակիրների թիվը, սակայն նկատելի է, որ թեստավորման մեջ տոկոսային աճ կա, որը սեպտեմբերի 17-ի դրությամբ 7% է կազմում»,- նշել է նա։

Ըստ փոխնախարարի՝ վարակի դեպքերի աճը կապված է նախադպրոցական շրջանի ակտիվության հետ։

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,671-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,231 է, փաստացի բուժվողներինը՝ 3232։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 925 դեպք կա, այլ պատճառով՝ 283։