17 սեպտեմբերի 2020 - 12:45 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել: Առողջացել է ևս 10 պացիենտ: Արվել է 127 թեստ։ Փաստացի բուժում է ստանում՝ 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:

Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս գյուղից են, մեկը՝ Մաճկալաշեն գյուղի՝ արդեն հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել 349 արցախցու մոտ, 311-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Ընդհանուր արվել է 13,272 թեստ։