19 սեպտեմբերի 2020 - 10:37 AMT
Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցանակակիր

Ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել, գրում է Vesti.ru-ն։

Ֆիլմն արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։ «Երեքն» ընդգրկված էր հիմնական մրցութային ծրագրում։

Կինոփառատոնի Գրան պրիին է արժանացել Դմիտրի Դավիդովի «Խրտվիլակը» ֆիլմը։ Իսկ գլխավոր դերակատար Վալենտինա Ռոմանովա-Չիսկիրայը ճանաչվել է լավագույն դերասանուհի։

«Կինոտավրի» փակման ֆիլմը Արնդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» պատմական դրաման էր, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին։