19 սեպտեմբերի 2020 - 11:05 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 244 նոր դեպք կա և 2 մահ

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,154-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 244-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 182 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,551 է, փաստացի բուժվողներինը՝ 3390։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 928 դեպք կա, այլ պատճառով՝ 285։

Մեկ օրում թեստավորվել է 3737 մարդ։ Ընդհանուր առմամբ, 259,664 թեստ է արվել։