19 սեպտեմբերի 2020 - 11:45 AMT
Ռոնալդուն 5-րդ անգամ ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը:

Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը հայտարարել է ինսթագրամյան իր էջում՝ տեղադրելով իր լուսանկարը մրցանակի հետ միասին:

Մրցանակը տրվում է տարվա ընթացքում ազգային հավաքականի և ակումբի կազմով անցկացվող միջազգային մրցաշարերի լավագույն ռմբարկուին:

2019-ին Ռոնալդուն ընդհանուր առմամբ խփել է 21 գոլ՝ 14-ն իր ազգային թիմի մարզաշապիկով, 7-ը՝ Չեմպիոնների լիգայում։

Ռոնալդուն IFFHS մրցանակը 5-րդ անգամ է ստանում, նախկինում նա այն ստացել էր 2013, 2014, 2016 և 2017 թվականներին: