19 սեպտեմբերի 2020 - 14:14 AMT
Նավալին` իր բուժման մասին․ Պարզ ճանապարհ է, բայց ոչ կարճ

Թունավորումից հետո գերմանական «Շարտիե» կլինիկայում բուժվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինսթագրամյան իր էջում պատմել է, թե ինչպես է ընթանում իր վերականգնողական գործընթացը։

«Եկեք պատմեմ այն մասին, թե ինչպես եմ վերականգնվում։ Սա արդեն պարզ ճանապարհ է, բայց ոչ կարճ։ Ամբողջ ընթացիկ խնդիրն այն է, որ հեռախոսը ձեռքումս քարի պես անօգուտ է, իսկ ինքս ինձ ջուր լցնելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի»,- գրել է նա։

Նավալնու խոսքով՝ իր մոտ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն բժիշկները լուծել են դրանցից գլխավորը՝ իրեն «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկին, ով կարող է արագ թերթել ինսթագրամյան էջն ու առանց մտածելու հասկանալ՝ որտեղ Like դնել։

Նավալնին հոսպիտալացվել է օգոստոսի 20-ին՝ նա վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Մինչ օրս նա կոմայում է։ 2 օր Նավալնին եղել է Օմսկի հիվանդանոցում, որտեղ հայտարարվեց, որ նրա մոտ թունավորման նշաններ չեն հայտնաբերվել։ Այնուհետև նա տեղփոխվեց բուժման գերմանական «Շարիտե» հիվանդանոց։