19 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT
Վրաստանի ՀՆԱ-ն 2020-ի առաջին կեսին կրճատվել է 5․6%-ով

Թարմացված տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Վրաստանի համախառն ներքին արդյունքը 2020-ի հունվար-հունիսին նվազել է 5․6%-ով։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ այն կազմել է $7 մլրդ 352 մլն:

«Բիզնես Գրուզիայի» փոխանցմամբ՝ ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%), կրթության (9.6%), հանքարդյունաբերության (6.4%), գյուղատնտեսության ոլորտներում (4.7% -ով):

Ամենամեծ անկումը գրանցվել է մասնագիտական, գիտական ​​և տեխնիկական գործունեությունների (20․4%), տրանսպորտի և պահեստավորման (17․9%), շինարարության (17․8%), առևտրի (11․2%) ոլորտներում։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։