21 սեպտեմբերի 2020 - 17:03 AMT
Beeline-ի օպտիկական մալուխները շինաշխատանքներից վնասվել են

Սեպտեմբերի 21-ին ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները: Դրա հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:

Ընկերության աշխատակիցները ջանում են, որ խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:

Ընկերությունից նշում են, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ ընկերության բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով: