22 սեպտեմբերի 2020 - 10:23 AMT
Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Ակցիան իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով։

ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: