22 սեպտեմբերի 2020 - 11:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 115 նոր դեպք կա և 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 115-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ը, ոչ աշխատանքային էր, ուստի թեստավորումների քանակը քիչ է եղել։ Մեկ օրում թեստավորվել է 825 մարդ։ Ընդհանուր առմամբ, 266,066 թեստ է արվել։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 938 դեպք կա, այլ պատճառով՝ 288։

Ապաքինվել է ևս 39 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,676 է, փաստացի բուժվողներինը՝ 3765։