22 սեպտեմբերի 2020 - 12:38 AMT
Վարակակիրների ռեկորդային թիվ՝ Վրաստանում․ Covid-19-ի 218 նոր դեպք՝ մեկ օրում

Սեպտեմբերի 22-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Վրաստանում կորոնավիրուսի տարածմամ կանխարգելման հարթակից հայտնում են, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3913-ի, ակտիվ դեպքերի թիվը 2317 է։ Վրաստանում, ընդհանուր առմամբ, Covid-19-ից 22 մարդ է մահացել։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ հաջող պայքար վարող ու համեմատաբար վարակակիրների փոքր թիվ ունեցող երկրներից է համարվում։ Սեպտեմբերի 19-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ Wizz Air և Ryan Air բյուջետային ավիաընկերությունները շուտով վերսկսելու են թռիչքները դեպի այդ երկիր։ Վրաստանն իր սահմանը փոխադարձաբ բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի զբոսաշրջիկների համար։