22 սեպտեմբերի 2020 - 12:39 AMT
Արցախում Covid-19-ի 12 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 12 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտի բնակիչ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 5 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Համավարակի բռնկումից ի վեր կատարվել է 13,676 փորձանմուշի հետազոտություն: