22 սեպտեմբերի 2020 - 13:43 AMT
Փամբուխչյան․ Կաշխատեմ ԱԻ փոխնախարարի պաշտոնում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է Factor.am-ը։

«2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ասել է նա։

Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17-ին։

Նա ԱԺ պատգամավորի մանդատ ստանալուց առաջ աշխատել է նաև որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունում նրան հետագայում տեսնում են ԱԻ նախարարի պաշտոնում, քանի որ 2 տարուց լրանում է նախարար Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, հնարավոր է, թոշակի անցնի: