13 փետրվարի 2009 - 12:41 AMT
Ամերիկյան հետախուզությունը գտնում է, որ Կովկասը լարվածության օջախ է
Կովկասը լարվածության օջախ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նոր տնօրեն Դենիս Բլերը` ելույթ ունենալով Սենատի հետախուզության հանձնաժողովի կոմիտեում, որտեղ ներկայացրել է ամերիկյան հետախուզության զեկույցի բաց տարբերակը երկրի անվտանգության սպառնալիքների գնահատականներով:

«Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պատճառով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ մարտական գործողություններից վեց ամիս անց այդ շրջանները նախկինի պես թեժ կետեր են մնում: Այնտեղ պահպանվում է սադրանքների, չափազանցված արձագանքի եւ սխալ գնահատականների ռիսկը, ինչը կարող է հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման»,-նշել է Բլերը:

Թեեւ քաղաքական իրավիճակը Վրաստանում կայունացել է, նշել է Բլերը, նախագահ Սահակաշվիլին բախվում է աճող քննադատության հետ ազգային ընդդիմության կողմից, եւ նրա աձագանքը կամ կամրապնդի ժողովրդավարական զարգացման գործընթանը Վրաստանում, կամ ետ կմղի այն: