13 փետրվարի 2009 - 13:41 AMT
Հայաստանի մասնակցությունը Nabucco-ին թույլ չի տա Բաքվին ուժով լուծել ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանի մասնակցությունը Nabucco-ին կտապալի ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Բաքվի բոլոր հնարավոր ջանքերը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը: «Բացի այդ, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը լրացուցիչ բաղադարիչ է, որը նույնպես թույլ չի տա Ադրբեջանին դիմել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման»,-նշել է Դիլանյանը: Ինչպես նշել է հայ փորձագետը, Հայաստանի հնարավոր մասնակցությունը Nabucco-ին դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա եւ խթան կհանդիսանա առկա հակամարտությունների հանգուցալուծման համար:

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումը ստորագրվեց ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովում փետրվարի 4-ին: