22 սեպտեմբերի 2020 - 18:42 AMT
Արագածոտնի մարզպետը կորոնավիրուսով է վարակվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին մարզպետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ սեպտեմբերի 17-ին հանձնած Covid-19-ի թեստի պատասխանը եղել է դրական, սեպտեմբերի 18-ին կրկնակի թեստի պատասխանը ևս դրական էր:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,-ասվում է գրառման մեջ:

Մարզպետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է տեղակալ Հարություն Գուլյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է ախտորոշվել Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։