23 սեպտեմբերի 2020 - 10:32 AMT
2․5 մագնիտուդով երկրաշարժ՝ Շիրակում

Սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։