23 սեպտեմբերի 2020 - 12:55 AMT
Սենատորն անհանգստացած է Թրամփի և Էրդողանի՝ չափից լավ հարաբերություններով

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը պաշտոնապես խնդրել է Կոնգրեսին ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ազգային անվտանգությանը վերաբերող մերձավոր կապերի բնույթի մասին փաստող մի շարք ներքին փաստաթղթեր, այդ թվում՝ հեռախոսազանգերի մանրամասները։

«Ես բազմիցս մտահոգություններ եմ ունեցել նախագահ Թրամփի` Էրդողանի հետ հարաբերությունների, ներառյալ՝ ԱՄՆ ազգային անվտանգության և Հալկբանկի կողմից պատժամիջոցների խախտման դեպքերի վարույթի վրա դրա ազեցության վերաբերյալ: Վուդվարդը և Բեռնշտեյնը (լրագրողներ) միայն ամրապնդեցին իմ մտահոգությունները», - ասել է Մենենդեսը:

Վուրդվարդի գրքի համար հարցազրույցում Թրամփն ասել էր, որ Էրդողանի հետ իր հարաբերությունները շատ լավ են՝ չնայած բոլորն ասում են՝ պետք չէ, «նա սարսափելի տղա է», բայց դա իր համար լավ է աշխատում։