23 սեպտեմբերի 2020 - 14:06 AMT
«Շանթ-2020» զորավարժությունը ՀՀ-ում՝ նոյեմբերի 16-20-ը

Նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ-ում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

2018-ի սեպտեմբերի 11-ին մեկնարկել էր «Շանթ 2018» զորավարժությունները։ Սեպտեմբերի 11-14-ը պետությունը բերվել էր պայմանական պատերազմական վիճակի: