24 սեպտեմբերի 2020 - 11:27 AMT
Վարդան Ոսկանյանը՝ «Հայրենիքի» հանրային կապերի հարցերով խորհրդական

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ նշանակվել է հանրային կապերի հարցերով խորհրդական։

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։

Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել «Հայրենիքի» խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։

Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները՝ «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: