24 սեպտեմբերի 2020 - 13:08 AMT
Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 9 նոր դեպք, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ը՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է ևս 2 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 13,862 փորձանմուշի հետազոտություն:

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։