24 սեպտեմբերի 2020 - 13:44 AMT
Իրանի նախագահը սեպտեմբերի 24-ին շնորհավորել է ամսի 21-ին նշվող ՀՀ անկախության օրը

Սեպտեմբերի 24-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահին և վարչապետին շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Իրանի նախագահի կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա հույս է հայտնել, որ Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորացվեն` ի շահ երկու ժողովրդի։

Հայաստանը իր անկախությունը նշում է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։