24 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT
Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Սեպտեմբերի 23-ին Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էր Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։