24 սեպտեմբերի 2020 - 15:31 AMT
Մոսկվայում հունիսից ի վեր 1-ին անգամ Covid-19-ի 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել

Մոսկվայում հունիսի 23-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Հունիսի 23-ին մայրաքաղաքում գրանցվել էր 1081 նոր դեպք։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել 1050 պացիենտի մոտ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսի 24-ին ՌԴ ամբողջ տարածքում գրանցվել է Covid-19-ի 6595 նոր դեպք։ Պացիենտների 24%-ի մոտ ոչ մի ախտանիշ չկա։

Պանդեմիայի բռնկումից ի վեր ՌԴ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1,128,836 դեպք, որից 929,000-ն ապաքինվել է, մոտ 20,000 հիվանդ մահացել է։