24 սեպտեմբերի 2020 - 18:08 AMT
Covid-19-ից 2 պայմանագրայինի մահվան լուրը նոր չէ. Վիրուսի ընթացքում ԶՈւ-ում 2 մահ է եղել

Կորոնավիրուսից պայմանագրային երկու զինծառայողի մահվան վերաբերյալ տվյալները նոր չեն, դեպքերը տարբեր ամիսների են տեղի ունեցել, PanARMENIAN.Net-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դեպքերը նոր չեն, ինչպիսի տպավորություն ստացվում է հրապարակումներից: Դրանցից մեկը տեղի է ունեցել հունիսի սկզբին, մյուսը՝ օգոստոսին: Այսինքն այս երկու դեպքն արձանագրվել է համավարակի ամբողջ ընթացքում»,- նշեց նա։

Ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, թե պայմանագրային 2 զինծառայող է մահացել կորոնավիրուսից։ Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։