24 սեպտեմբերի 2020 - 18:19 AMT
ՍԴ նախագահի 1 առաջադրված և 1 ինքնառաջադրված թեկնածու կա

Սահմանդրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։

«Արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը։ Եղել է ինքնաառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք և առաջադրումների և ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել, առաջ չընկնենք իրադարձություններից։ Մեկ թեկնածու չէ, մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում»,- տեղեկացրել է Պետրոսյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Նա նաև տեղեկացրել է, որ նորընտիր դատավորներից կա թեկնածու: Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել է, Դիլանյանին էլ առաջադրել են՝ Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ, ճիշտ չէ, մասամբ է ճիշտ»։

Պետրոսյանը նաև ասել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է հարց բարձրացրել լրագրողների՝ նիստին ներկայանալու համար, սակայն, իր իսկ կողմից բարձրացրած հարցը հետ է վերցվել: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ սկզբունքորեն կողմ է եղել լուսաբանում իրականացնելուն:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։

Ընթերցեք նաև․ «Դարի հարց մի դարձրեք»․ Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին