24 սեպտեմբերի 2020 - 18:49 AMT
ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանը հրաժարականի է տվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխանցում է Aysor.am-ը։

Սեպտեմբերի սկզբից Թամրազյանի հրաժարականի մասին քննարկումներ կային։ Թեման քննարկվում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի ընտրության համատեքստում։

Գալոյանը ռեկտոր էր ընտրվել, չնայած Բարձրագույն որակավորման հանձնաժողովը աստիճանազրկել էր նրան։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվում, թե Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից։

Օգոստոսի 17-ին Գոգյանը կրկին հայտարարել էր, որ համաձայն չէ ԿԳՄՍՆ որոշման հետ, ըստ որի՝ ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը, սակայն դեռ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում չի նշանակվել։ Սեպտեմբերի 23-ին բուհից հայտարարել էին, թե դադարեցնում են դասապրոցեսը, մինչև Դիանա Գալոյանի՝ «օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։

Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: