24 սեպտեմբերի 2020 - 19:07 AMT
Հաքերները կոտրել են Apple-ի թարմացված օպերացիոն համակարգը որոշ սարքերի վրա

Կիբերանվտանգության մասնագետներին հաջողվել է խոցելիություն հայտնաբերել Apple-ի թողարկած iOS 14 նոր օպերացիոն համակարգի պաշտպանության մեջ, և կոտրել այն թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:

Այն առայժմ հաջողվել է կոտրել միայն Apple A9 պրոցեսորով աշխատող սարքերի վրա, որոնց թվում են iPhone 6s, 6s Plus և SE սմարթֆոնները, iPad Air 2, iPad mini 4, iPad Pro, Apple TV 4 և 4K սարքերի վրա:

Հաքերները խոստացել են «ջեյլբրեյք» մշակել նաև ավելի բարձր մոդելների սարքերի համար։