13 փետրվարի 2009 - 16:39 AMT
ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցությունը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յուրի Չայկան բարձր են գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակը եւ ընդգծել ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից այսօր 2009-2011թթ. համագործակցության մասին ստորագրված հուշագրի կարեւորությունը:

Հանրապետության նախագահն ու ՌԴ գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ահաբեկչության դեմ պայքարին եւ այլն: