26 սեպտեմբերի 2020 - 13:17 AMT
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) վերադարձնում է դիմորդների վճարած գումարը՝ բացի մեկ քննության մասնակցության համար գումարից, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկի 16048356610700 հաշվեհամարին:

Գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը (կամ ID քարտը): Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 010 57-63-37, էլփոստ՝ info@atc.am։