27 սեպտեմբերի 2020 - 09:22 AMT
Ադրբեջանում կտրուկ դանդաղել է ինտերնետը

Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը Twitter-ում գրել է, որ ինտերնետ օգտագործողները բողոքում են երկրում ինտերնետի որակից։

Ադրբեջանի ՊՆ-ն սոցցանցերի օգտատերերին և ԶԼՄ-ներին կոչ է արել չօգտվել ոչ պաշտոնական աղբյուրներից։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: