Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդունել է Արցախի ուղղությամբ մարտերի ընթացքում 1 ուղղաթիռի կորստի փաստը։ Նշվում է, որ այն խոցվել է Թարթառի ուղղությամբ։
Ադրբեջանն առավոտյան 07։10-ին Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք և 3 տանկ։
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: