27 սեպտեմբերի 2020 - 10:23 AMT
ՊՆ. ՀՀ ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ է խոցել

Հայկական զինված ուժերը հյուսիսարևելյան (Տավուշի,- խմբ.) ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ է խոցել։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: