13 փետրվարի 2009 - 20:27 AMT
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հռչակագիր են ընդունել բարեկամության հետագա խորացման մասին
Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Աբդուլլահ Գյուլը համատեղ հռչակագիր են ընդունել հարաբերությունների նոր փուլին ձգտելու եւ բարեկամության ու գործընկերության հետագա խորացման մասին:

«Դա ռազմավարական փաստաթուղթ է, որը ֆիքսում է երկկողմ փոխգործակցության սահմանները ու որոշում դրա հետագա մշակման խնդիրները: Դա պարզապես ձեւ կամ շրջանակ չէ, դա փաստաթուղթ է, որի հիման վրա հետագայում կիրագործվի համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում, առեւտրի, տնտեսական հարաբերությունների, հումանիտար ոլորտներում»,- Մոսվկայում կայացած մամլո ասուլիսին ասել է Մեդվեդեւը:

Թուրքիայի նախագահը նախօրեին Մոսկվա է ժամանել պետական այցով: Դա ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ այդ ձեւաչափի առաջին այցն է եւ Գյուլի առաջին այցը ՌԴ այդ բարձր պետական պաշտոնում: