27 սեպտեմբերի 2020 - 12:46 AMT
ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա զորքերին կցագրված անձնակազմերին կոչ է արել ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: