27 սեպտեմբերի 2020 - 16:26 AMT
Ադրբեջանցի փոխգնդապետ է սպանվել

Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը գրել է, որ մահացել է 1980 թվականին ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրանովը։

Նշվում է, որ նա Լենքորանի բնակիչ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Զոհեր կան թե քաղաքացիականների, թե զինվորական ների շրջանում։