27 սեպտեմբերի 2020 - 16:51 AMT
Հռոմի պապ․ Աղոթում եմ Կովկասում խաղաղության համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական կիրակնօրյա աղոթքում Կովկասում խաղաղության կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալման ֆոնին։

«Կովկասից մտահոգիչ լուրեր են գալիս։ Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար ու կոչ անում կողմերին՝ եղբայրության ուղղությամբ քայլեր անելու ու լուծելու հարցերն առանց ուժի կիրառման», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատել էր այցը Վատիկան ու հայտարարել շտապ ՀՀ վերադառնալու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։