13 փետրվարի 2009 - 21:02 AMT
Հրապարակվել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերի համար
Այսօր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք փետրվարի 19-22 հավաքականի կազմում Վառնայում (Բուլղարիա) կմասնակցեն ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը B խմբում է, որտեղ նրա մրցակիցները հյուրընկալող բուլղարներն են լինելու, ինչպես նաեւ Էստոնիայի ու Լատվիայի հավաքականները:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ

Արտակ Հարությունյան - «Տալ-Գրիգ»
Հակոբ Լոբասյան - «Տալ-Գրիգ»
Էռնես Ակոպով - «Իբերիա» (Թբիլիսի)
Հարություն Հարությունյան - «Էրեբունի»

Խաղացողներ

Խորեն Զարգարյան - «Տալ-Գրիգ»
Էդգար Թորոսյան - «Տալ-Գրիգ»
Արթուր Կարապետյան - «Տալ-Գրիգ»
Արմեն Սանամյան - «Տալ-Գրիգ»
Գրիգոր Կապուկրանյան - «Տալ-Գրիգ»
Վլադիմիր Մխիթարյան - «Տալ-Գրիգ»
Արման Սահակյան - «Տալ-Գրիգ»
Արմեն Դանիելյան - «Արարատ» (Նիկոսիա, Կիպրոս)
Էմիլ Մեսրոպյան - «Եվրոպա»
Արմեն Գյուլամբարյան - «Արսենալ Նոր-Նորք»

ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի B խմբի խաղերի օրացույցը`

19.02.09 Լատվիա - Էստոնիա
19.02.09 Բուլղարիա - Հայաստան
20.02.09 Հայաստան - Լատվիա
22.02.09 Բուլղարիա - Էստոնիա
22.02.09 Էստոնիա - Հայաստան
22.02.09 Լատվիա - Բուլղարիա