27 սեպտեմբերի 2020 - 18:34 AMT
ՊՆ․ Ադրբեջանը նաև 300 մմ և խոշոր տրամաչափի հրետանի է կիրառում

Ադրբեջանը կրակում է 300 մմ-ից խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ի թիվս այլոց, Ադրբեջանը կիրառել է ռուսական «Սմերչեր», թուրքական «Կասիրգա» ու չին-բելառուսական «Պոլոնեզ» համակարգեր։

Արցախի Պաշտպանության բանակի վերջին տվյալներով՝ ոչնչացվել է հակառակորդի 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Հրապարակած տեսանյութերում նաև այրվող ինժեներական տեխնիկա է երևում։