27 սեպտեմբերի 2020 - 19:21 AMT
Փաշինյանը հետախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը խիստ անհանգստություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:

Նշվել է, որ այժմ կարևոր է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան զսպելու համար, կարևորը՝ դադարեցնել ներկայումս ընթացող ռազմական գործողությունները:

Վերջին տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 3 ուղղաթիռ է խոցել, մոտ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ: Արցախի պաշտպանության փոխնախարար Արթուր Սարգսյանի խոսքով՝ նախնական, Արցախի ԶՈւ-ն 16 զոհ ունի ու հարյուրից ավելի վիրավոր: Վարչապետ Փաշինյանը հայտնել է նաև ԱՀ քաղաքիականների շրջանում զոհերի ու վիրավորների մասին: