27 սեպտեմբերի 2020 - 20:57 AMT
Հայկական կողմն ադրբեջանական տեխնիկայի խոցման նոր կադրեր է հրապարակել

Հայկական կողմը հրապարակել է ադրբեջանական տեխնիկայի խոցման հերթական տեսագրությունը:

Տեսանյությում երևում է զրահափոխադրիչի ոչնչացումն ու այրվող այլ տեխնիկա։

Բացի այդ, ինչպես երևում է ավելի վաղ ցուցադրված տեսանյութերում, խոցվել են տանկեր, ՀՄՄ-ներ ու ինժեներային տեխնիկա, նաև՝ ուղաթիռներ։

Հայկական կողմը նաև տասնյակից ավելի ԱԹՍ-ներ է խոցել, այդ թվում՝ Ստեփանակերտի երկնքում ու ՀՀ սահմանի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։