27 սեպտեմբերի 2020 - 21:26 AMT
Հովհաննիսյան․ Ադրբեջանը մոտ 200 զոհ ունի, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա ու 20 ԱԹՍ

Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ, հայտարարել է տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական կողմից մոտ 100 վիրավորից 10-ը տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն։ Մյուսների վիճակն ավելի թեթև է, իրավիճակը նույնն է մնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: