28 սեպտեմբերի 2020 - 10:13 AMT
Թրամփ․ Կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը

Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան։ Այդ տարածաշրջանում բազմաթիվ լավ հարաբերություններ ունենք, կտեսնենք՝ կարող ենք արդյոք կանգնեցնել մարտերը»,- մասնավորապես, ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, հայկական բանակը վերականգնել է որոշ կորցրած դիրքեր։