28 սեպտեմբերի 2020 - 11:38 AMT
Մարտակերտն և Մարտունին հրետակոծվում են․ Ադրբեջանը խաղաղ բնակավայրեր է թիրախավորում

Սեպտեմբերի 28-ի դրությամբ Ադրբեջանն Արցախում կրկին բնակավայրեր է թիրախավորել, հրետանային հարվածներ են հասցվում Մարտակերտին, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչ այդ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ հակառակորդը հրետակոծել է Մարտունի քաղաքը։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորումը հղի է քաղաքացիական բնակչության շրջանում նոր կորուստների վտանգով, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։