28 սեպտեմբերի 2020 - 11:42 AMT
Արցախում օպերատիվ շտաբ է ստեղծվել

Արցախի նախագահի կարգադրությամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Շտաբը համակարգելու է պետական մարմինների թիկունքային աշխատանքներն ԱՀ պաշտպանության բանակի հետ։

Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։