28 սեպտեմբերի 2020 - 14:29 AMT
Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման նոր տեսանյութ կա

Պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել արբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումների վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերն Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, զինված ուժերն ունեն նշանակալի հաջողություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։